Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողներ են ներկայացել բաժիններ
 
                                            Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 7-ին բաժին է ներկայացել 47-ամյա Ռոբերտ Խ.-ն, որը հունիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 7-ին բաժին է ներկայացել 51-ամյա Լևոն Վ.-ն, որը հունիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					