Հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի շնորհիվ
 
                                            Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 3-ին բաժին է ներկայացել 24-ամյա Հովսեփ Վ.-ն, որը հուլիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
 Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 3-ին բաժին է ներկայացել 41-ամյա Ալինա Մ.-ն, որը օգոստոսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը` ստորագրություն:
 Ալինա Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
***
 Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 3-ին բաժին է ներկայացել 23-ամյա Դավիթ Ն.-ն, որը հուլիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
 Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 3-ին բաժին է ներկայացել 53-ամյա Գառնիկ Հ.-ն, որը մարտի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					