1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանցագործությունը բացահայտվեց համագործակցության շնորհիվ

Նոյեմբերի 7-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Ուկրաինայի քաղաքացի, 57-ամյա մի կին և հայտնել, որ ժամը 14-ին իր հետ ծանոթացած անձը Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկի մոտ բացահայտ հափշտակել է իր ոսկյա թևնոցն ու ոսկյա շղթան և հեռացել:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։
Կազմված փաստաթղթերը փոխանցվեցին քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ: Իրականացվեցին անհետաձգելի գործողություններ, իսկ օպերատիվ միջոցառումների ընթացքում Կենտրոնականի գործընկերներին օգնության եկան ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները: Հենց նրանք ստացան հավաստի տեղեկություն, որն էլ համատեղ իրացվեց: Պարզվեց, որ արարքը կատարել էր Արտաշատ քաղաքի 48-ամյա մի բնակիչ։ Հետագա միջոցառումներին մասնակցեցին նաև Արտաշատի քրեական հետախույզները: 48-ամյա տղամարդը Արտաշատում հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: