Բավրայի սահմանային անցակետից՝ ոստիկանություն
Ոստիկանության Աշոցքի բաժնի և ՀՀ ԱԱԾ ՍԶ «Բավրա» սահմանային անցակետի ծառայողները Բավրայի սահմանային անցակետից բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը հունվարի 15-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: