Բախման հետևանքով մեքենան այրվել է. վարորդը մահացել է
Հունվարի 23-ին, ժամը 03.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի կցորդին և այրվել. 25-ամյա վարորդ Լեոնիդ Խոմյակովը մահացել է: Կատարվում է քննություն։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
