1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ներկայանում էր որպես հարկայինի աշխատակից ու փող հափշտակում. Բազումի ոստիկանների բացահայտումը

10.05.2022 14:28 Խարդախություն

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 43-ամյա մի բնակիչ քաղաքի տարբեր վաճառակետերից,  աշխատողների վստահությունը չարաշահելով, գումար է հափշտակում: Խարդախության եղանակը հետևյալն էր. հանցավորը նախապես ճշտում էր սեփականատիրոջ անունը, մտնում խանութ կամ դեղատուն, ձևացնում՝ իբր հեռախոսով նրա հետ է խոսում, ներկայանում էր որպես հարկային ծառայության աշխատակից և սեփականատիրոջ անունից վաճառողից փող էր վերցնում: Ստացված տեղեկությունների համաձայն՝ 43-ամյա տղամարդն ապրիլի 30-ին Վանաձորի Թատերական փողոցի մի դեղատնից նման եղանակով փող էր հափշտակել: Փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո մայիսի 5-ին Բազումի քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին: Պարզվեց, որ նա ապրիլի 30-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի նվերների խանութից նույն եղանակով դարձյալ փող էր հափշտակել: Վարդանանց և Տիգրան Մեծի փողոցների վեց խանութից ևս փորձել էր խաբեությամբ գումար հափշտակել, բայց աշխատակիցները հրաժարվել էին գումար տալուց: Խարդախության փորձի ու խարդախության տասից ավելի հանցադրվագների հանգամանքները քննությամբ պարզվում են: 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: