1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բազումի ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի

Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա երիտասարդի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել անցած տարվա նոյեմբերի 3-ին: Մեղադրանքը` գողություններ, նաև` սուտ մատնություն: Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով Նոյեմբերյանի գործընկերների հետ, հուլիսի 8-ին նրան հայտնաբերեցին Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտակա անտառում, բերեցին բաժին ու ներկայացրին վարույթն իրականացնող մարմնին:
2019 թվականի աշնանը, մեկ այլ անձի հետ, նա մուտք էր գործել պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղին պատկանող տնակ ու գողություն արել:
2020 թվականի օգոստոսին, երբ բնակվում էր Արմավիրի մարզի Նորապատ գյուղում, առանձնատան տանիքից մտել էր կից տուն ու գողություն արել:
Անցած տարվա ամռանն էլ վանաձորցի 24-ամյա երիտասարդը բարձրացել էր Վանաձորի Վարդանանց փողոցի մի տան տանիք, լինգով բացել պատուհանն ու փող գողացել:
Ոստիկաններն իրենց գործն արեցին` կանխեցին նրա հնարավոր հանցարարքները, իսկ նախաքննությամբ դեռ կպարզվեն դեպքերի բոլոր հանգամանքները:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: