Ներկայացավ Բագրատաշենի սահմանային անցակետ
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ, նաև համագործակցելով ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 4-ին, ժամը 18.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետ է ներկայացել 1960 թ. ծնված Հարություն Բ.-ն, որը 2000թ. հունիսի 5-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 216 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
