1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գլխավոր աուդիտորների հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գլխավոր աուդիտորների հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 9-ին Ոստիկանությունում տեղի ունեցավ տարբեր գերատեսչությունների գլխավոր աուդիտորների հանդիպում, որին մասնակցում էին Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Պաշտպանության, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, Ֆինանսների նախարարությունների ներքին աուդիտի վարչության պետերը: Հանդիպմանը հրավիրված էին նաև Գլխավոր դատախազի խորհրդականն ու ներքին աուդիտի և գնումների ոլորտում լիազոր մարմնի՝ Ֆինանսների նախարարության Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդոլոգիայի վարչության պետը:
Ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտոր, գնդապետ Վարդան Թունյանը ներկայացրեց, որ ոստիկանությունում շարունակվող բարեփոխումների շրջանակներում ղեկավարության կողմից կարևորվում են ներքին աուդիտի դերն ու նշանակությունը՝ ներքին ֆինանանսկան հսկողության և կառավարչական գործընթացների արդյունավետության բարձրացման, առկա ռիսկերի կառավարման գործում: Հատկապես կարևորեց Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հատուկ հրամանը՝ պետական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման շրջանակում առավել ռիսկային ոլորտ հանդիսացող գնումների գործընթացների նկատմամբ որպես ներքին աուդիտի գերակա ուղղություն պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով սահմանված կոնկրետ միջոցառումներն ու պատասխանատուների նշանակումը:
Մասնակիցները ներկայացրեցին ուժային գերատեսչություններում իրականացվող ներքին աուդիտի աշխատանքները, դրանց առանձնահատկություններն ու ռիսկերի գնահատման և վերլուծության ուղղությամբ գործողությունները, սեփական փորձը:
Քննարկվեցին օրենսդրական և գործնական հետքրքրություն ու կարևորություն ներկայացնող մի շարք հարցեր, ոլորտին վերաբերող իրավական ակտերի փոփոխություններն ու կիրառման մեթոդները, գնումների գործընթացների նկատմամբ հսկողության գործառույթները:
Առանձնահատուկ թեմա էր նաև աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման ու թեստավորման, ինչպես և փորձի փոխանակման հարցերը:
Կարևորելով նման հանդիպում-քննարկումների արդյունավետությունը՝ մասնակիցները պայմանավորվեցին շարունակել նմանատիպ միջոցառումները՝ ներգրավելով նաև շահագրգիռ այլ կառույցների ղեկավարների ևս: