Հետախուզվողը հայտնաբերվեց Արցախի Հանրապետությունում

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետաղուզական միջոցառումների շնորհիվ, համագործակցելով Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողների հետ, նոյեմբերի 16-ին, Արցախի Հանրապետության Աղավնո գյուղի սահմանային անցակետում հայտնաբերվել և նույն օրը, ժամը 8.50-ին, բաժին բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Արսեն Ղ.-ն, որը հունիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով դատարանի կողմից պատժի կրումից խուսափելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: