Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արտիմետ գյուղում

Ոստիկանության Վաղարշապատի և Ամասիայի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 25-ին Արտիմետ գյուղում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին բերման է ենթարկել 20-ամյա Արամայիս Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: