Արտաշատի ոստիկանները 40-ամյա տղամարդուն հայտնաբերեցին Հրազդանում

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները մայիսի 23-ին, ժամը 14.30-ին, Հրազդան քաղաքի սկզբնամասից հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սարգիս Գ.-ին, որը ապրիլի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: