ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Արմավիրի բաժնի ոստիկաններն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Նոյեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել:
Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նոյեմբերի 22-ին Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները մեկնել էին Հայկավան գյուղի 45-ամյա մի բնակչի տուն: Նա տան տարբեր հատվածներում իրավապահներին ցույց է տվել թմրանյութի նմանվող զանգվածներ ու կանեփի բույսեր: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը և կից օժանդակ շինություններում զննություն է կատարվել: Հայտնաբերվել են մետաղյա տարայում՝ 7 գրամ, իսկ պլաստմասսե երկու տարաներում՝ մոտ 11 գրամ ընդհանուր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ, կանեփի սերմեր, երկու կաթուցիչ, որոնցից մեկում ևս մարիխուանայի նմանվող զանգված կար, տան մեկ այլ հատվածում հայտնաբերված թղթե արկղում էլ 16 գրամ կանեփանման զանգված կար, իսկ հողամասում՝ կանեփի 4 բույս: 45-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ իր անձնական օգտագործման համար:
Նոյեմբերի 23-ին բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացրելիս, Լենուղի գյուղի 48-ամյա բնակչի տան ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տան տարբեր մասերում հայտնաբերվել են 15 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ: Տանտերը հայտնել է, որ զանգվածները թմրանյութ են, իսկ կանեփն ինքն է աճեցրել:
Արմավիրի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Բամբակաշատ գյուղի 33-ամյա մի բնակիչ տանն ու կից օժանդակ շինություններում ապօրինի թմրանյութ է պահում: Նոյեմբերի 24-ին իրավապահները նշված տանը և անասնագոմում, ակնհայտ տեսանելի հատվածում, նկատել են մարիխուանայի նմանվող զանգվածով ապակե տարա: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ ապակե տարայում հայտնաբերվել է մոտ 432 գրամ մարիխուանայի նմանվող զանգված: Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն իր աճեցրած կանեփից պատրաստած թմրանյութ է:
Թմրանյութ պահելու և օգտագործելու մասին հերթական տեղեկությունը բաժնի քրեական հետախույզներն իրացրին Վարդանաշեն գյուղում: Նոյեմբերի 27-ին նրանք եղան գյուղի 41-ամյա մի բնակչի տանը: Իրավապահները տանը կից թոնրատան ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են կանեփանման բույսի չորացրած ճյուղեր: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոտ 164 գրամ կանեփանման բույսի չորացրած ճյուղեր, թղթե արկղում՝ մոտ 136 գրամ մարիխուանայի նմանվող զանգված: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար:
Նոյեմբերի 28-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մեկնել էին Լուկաշին գյուղի բնակիչներից մեկի տուն: Տանտերը իրավապահներին ցույց է տվել մարիխուանայի նմանվող զանգվածներ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 32,27 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ և կանեփանման զանգվածով ապակե գլանակ: Թոնրատան տարածքում հայտնաբերվել է 8,64 գրամ քաշով կանեփանման զանգված: Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն իր աճեցրած կանեփից պատրաստած թմրանյութ է:
Նոյեմբերի 28-ին բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մեկնել են Գետաշեն գյուղի բնակիչներից մեկի տուն: Տղամարդն իրավապահներին մատնացույց է արել տան և կից օժանդակ շինությունների ակնհայտ տեսանելի հատվածներում գտնվող մարիխուանայի նմանվող զանգվածներ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տանը զննություն է կատարվել: Հայտնաբերվել են մոտ 750 գրամ կանեփանման զանգված և կանեփի սերմեր: Անասնագոմից հայտնաբերվել է ընդհանուր մոտ 750 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներով պոլիէթիլենային 15 տոպրակ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է իր աճեցրած կանեփից՝ անձնական օգտագործման համար:
Բոլոր դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: