Հետախուզվողը հայտնաբերվեց Արենի գյուղում
«Հետախուզում-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 4-ին, ժամը 23-25-ին, Վայոց ձորի մարզի Արենի գյուղից բերման է ենթարկվել 55-ամյա Մանվել Գ.-ն, որը մայիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: