Հայտնաբերվել են ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համապատասխան ծառայողը հունիսի 12-ին, Լվովյան փողոցի շենքերից մեկի մի բնակչի անվամբ հաշվառված զենքերի և փամփուշտների պահպանման կանոնները ստուգելու նպատակով, այցելել է նշված բնակարան: Ստուգման արդյունքում չհրկիզվող պահարանում հայտնաբերվել են ատրճանակ և տարբեր տրամաչափի 519 փամփուշտ:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: