Աշտարակցի երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ կար
 
                                            ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արագածոտնի մարզի պարեկները ապրիլի 24-ի ժամը 20.50-ին Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21015» մակնիշի մի մեքենա: Աշտարակցի 37-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել թմբուկավոր ատրճանակ: Նա ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ ատրճանակը գազային է՝ լիցքավորված 6 փամփուշտով: 
 Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					