Պայուսակում լիցքավորված թմբուկավոր ատրճանակ կար
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 31-ին Անդրանիկի փողոցի հարակից տարածքում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք կրելու և պահելու հիմքով ձերբակալել և բաժին են տարել 26-ամյա մի երիտասարդի: Զննությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված երեք փամփուշտով: 
 Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
 Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					