Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.50-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ  «Արաբկիր» բժշկական կենտրոնի աղբարկղի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը  հայտնաբերել է ատրճանակ, «ՌԳԴ-5» տիպի նռնակի նմանվող նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և 12.7 մմ տրամաչափի  82  փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
 
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: