Ատրճանակ՝ լիցքավորված 15 փամփուշտով
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 16 շենքին հարակից աղբարկղի մոտ ատրճանակ է թողնում:
 Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «GLOK, PCS-214» գրառմամբ ատրճանակ` լիցքավորված 15 փամփուշտով:
 Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
 Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					