1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավտովթար չէր եղել

Հուլիսի 4-ին, ժամը 9.25-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Տարոնի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ «գլխի և դեմքի կտրված վերքեր, ձախ ձեռքի հեմատոմա» ախտորոշմամբ տանը բուժօգնություն է ստացել և հիվանդանոց տեղափոխվել 1959 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Անդրանիկ Ա.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, իրեն անծանոթ տաքսի ավտոմեքենայի վարորդի կողմից Շիրակի խճուղու սկզբնամասում վթարի ենթարկվելու հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Անդրանիկ Ա.-ի վնասվածքներն ավտովթարի հետևանք չեն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ Լոռու մարզի քննչական վարչություն է ներկայացվել 1958 թ. ծնված Գագիկ Մ.-ն և հաղորդում տվել, որ հուլիսի 3-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Կ.Դեմիրճյան փողոցի թիվ 23 հասցեում գտնվող, չգործող սրճարանի տարածքում, վիճաբանության ժամանակ, 1965 թ. ծնված Մարտուն Խ.-ն ձեռքերով, ոտքերով և փայտով հարվածներ է հասցրել իր դեմքին, Անդրանիկ Ա.-ի և Բենիամին Դ.-ի մարմիններին՝ պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Քննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: