1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավտոմեքենաներից կատարված գողությունները բացահայտվեցին

01.10.2019 17:16 Գողություն

Սեպտեմբերի 30-ին, ժամը 05.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգել մի տղամարդ և հայտնել, որ սեպտեմբերի 29-ի ժամը 19.00-ից սեպտեմբերի 30-ի ժամը 05.40-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի կափարիչը բացելով, գողացել են Անդրանիկի փողոցի բակերից մեկում կայանված իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը՝ պատճառելով 30 հազար դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 11.30-ին Մելիքյան և Տիչինայի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 52-ամյա տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:
Պարզվել է նաև, որ 52-ամյա տղամարդը սեպտեմբերի 24-ի ժամը 20.00-ից մինչև սեպտեմբերի 25-ի ժամը 07.45-ն ընկած ժամանակահատվածում, նույն եղանակով գողացել էր Իսակովի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: