Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել
Փետրվարի 26-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մեղրիի մաքսակետ-Երևան ճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: