1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հոգեճնշող վիճակում ինքնավնասում էր արել, ապա ավազակության մասին հաղորդում տվել

Հոգեճնշող վիճակում ինքնավնասում էր արել, ապա ավազակության մասին հաղորդում տվել

Դեկտեմբերի 5-ի կեսգիշերն անց ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ որպես տաքսի շահագործվող իր «Նիսան» մակնիշի մեքենայում ուղևորը դանակահարել է իրեն և հափշտակել բջջային հեռախոսն ու 8000 դրամը: Րոպեներ անց «Արմավիր» բժշկական կենտրոնից է ահազանգ ստացվել. Արշալույս-Մեծամոր ճանապարհահատվածից շտապօգնության խումբը որովայնի կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 33-ամյա երիտասարդի:

Մեկնել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբն ու ՊԾ կարգախումբը: Պարզվել է, որ անհայտ անձը Հովտամեջ գյուղի գյուղմթերքի շուկայի մոտ կանգնեցրել է 33-ամյա երիտասարդի մեքենան՝ Արշալույս գյուղ գնալու նպատակով: Ճանապարհին, սակայն, կանգնեցնելով մեքենան՝ դանակով խփել է վարորդի որովայնին ու հափշտակել 8000 դրամ և բջջային հեռախոսը:

 ՆԳՆ ՔՈԳ վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզվել է, որ 33-ամյա երիտասարդը, ունենալով մեծ քանակությամբ վարկեր ու պարտքեր և լինելով հոգեճնշող վիճակում, դեկտեմբերի 5-ի կեսգիշերին նախապես գնված խոհանոցային դանակով վնասել է իր որովայնը և նստելով օրավարձով վերցրած «Նիսանը»՝  ուղևորվել է Արմավիր քաղաքի ուղղությամբ: Այդ ընթացքում ինքնազգացողությունն աստիճանաբար վատացել է, և նա ահազանգելով ոստիկանություն՝ ավազակային հարձակման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է արել: Իսկ բջջային հեռախոսն օրեր առաջ գրավադրել էր Զովունի գյուղի գրավատանը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: