Մահվան ելքով վրաերթ Երևանի Ազատության պողոտայի և Ա. Ահարոնյան-Ադոնց փողոցների խաչմերուկում
Սեպտեմբերի 30-ին, ժամը 01.45-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի և Ա. Ահարոնյան-Ադոնց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու, ով տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
