«Մերսեդես»-ը ինքնաբերաբար առաջ է շարժվել և վրաերթի ենթարկել վերանորոգողին
Մայիսի 25-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում «Մերսեդես E 230» մկնիշի ավտոմեքենայի վրա վերանորոգման աշխատանքներ կատարելիս՝ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է շարժվել և վրաերթի ենթարկել 54-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: