1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Առևանգված մեքենան և առևանգողները հայտնաբերվել են

20.08.2022 13:11 Կողոպուտ
Առևանգված մեքենան և առևանգողները հայտնաբերվել են

Օգոստոսի 19-ին, ժամը 10.30-ին, ոստիկանություն է զանգել Զովունի գյուղի մի բնակիչ և հայտնել, որ փախցրել են իր «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.00-ի սահմաններում երկու անհայտ անձինք, մեքենան գնելու նպատակով, եկել են Զովունի գյուղի բնակչի տուն, այնուհետև մեքենայատիրոջ հետ «ԲՄՎ»-ով դուրս են եկել Զովունի-Եղվարդ ճանապարհ, իսկ մեքենան վարել է անհայտ անձանցից մեկը: Այդ ընթացքում մեկ այլ անձ «Մերսեդես» մակնիշի մեքենայով փակել է «ԲՄՎ»-ի ճանապարհը, ինչից հետո մեքենայատիրոջն իջեցրել են մեքենայից, բռունցքով հարվածել դեմքին և վերցնելով նրա բջջային հեռախոսը՝ «ԲՄՎ»-ով հեռացել են:
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները և Կոտայքի մարզային վարչության ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են դեպքի հանգամանքները: Պարզել են նաև փախցրած մեքենայի և բջջային հեռախոսի գտնվելու վայրը: Արարատի մարզի Սուրենավան գյուղի Սպանդարյան փողոցի հասցեներից մեկում
մեքենան և հեռախոսը հայտնաբերվել են:
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է նաև կողոպուտը կատարած անձանց ինքնությունը: 56-ամյա, 45-ամյա և 47-ամյա երեք տղամարդիկ Արարատի մարզի Սուրենավան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: