1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Առևանգողները ներկայացել են ոստիկանություն

Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.25-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1958 թ. ծնված Դուխիկ Խ.-ն և հայտնել, որ   «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով 15 րոպե առաջ իր տղային տնից տարել են:
Նույն օրը, ժամը 11.00-ին, Դուխիկ Խ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 09.00-ին 3 անհայտ անձինք Ներքին Չարբախի 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 9 տան մոտից, որդու` 1980 թ. ծնված Հարություն Ա.-ի կամքին հակառակ, ֆիզիկական բռնություն գործադրելով, նստեցրել են «Մերսեդես» մակնիշի  ավտոմեքենա և առևանգել:
Ոստիկանության Շենգավիթի և Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հարություն Ա.-ին առևանգել են 1966 թ. ծնված Գևորգ Գ.-ն, 1977 թ. ծնված Համլետ Գ.-ն, 1976 թ. ծնված Հովիկ Ա.-ն և 1985 թ. ծնված Պատվական Գ.-ն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 4-ին, ժամը 21.20-ին, վերջիններս ներկայացել են բաժին և տվել խոստովանական ցուցմունքներ:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: