Առգրավվել է առանց գործարանային համարի սվին-դանակ և սպորտային մեկնարկային ատրճանակ
Ապրիլի 29-ին ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները կատարված խուզարկությունների արդյունքում՝  1979 թ. ծնված Տաթևիկ Ս.-ի  տնից հայտնաբերել և առգրավել են առանց գործարանային համարի սվին դանակ, իսկ 1969 թ. ծնված Էդիկ Խ.-ի տնից՝ առանց գործարանային համարի սպորտային մեկնարկային ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					