Առևտրի կենտրոնից գողություն կատարողը՝ խոստովանությամբ
Ապրիլի 29-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վետերանների խորհրդի ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեում գտնվող առևտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Էդմոն Պ.-ն:
Նա խոստովանել է, որ առևտրի կենտրոնում գործող հագուստի խանութից ժամը 12.30-ին գողացել է տղամարդու վերնազգեստ: 
 Գողոնն առգրավված է:
 Վնասի չափը պարզվում է: 
 Կատարվում է հետաքննություն:

 
    					 
    					 
    					 
    					 
    					