Ապօրինի ծառահատում Լոռիում
 
                                            Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 28-ին, ժամը 19.00-ին, Փամբակ գյուղի սկզբնամասի միջպետական ավտոճանապարհի արևելյան հատվածում հայտնաբերվել է առանց հաշվառման համարանիշերի «ՈւՐԱԼ» մակնիշի բեռնատար, որի բեռնաթափքում եղել է շուրջ 3 խմ տարբեր տեսակի և տրամաչափի փայտանյութ։ Բեռնատարը հայտնաբերելու պահին թափքից արդեն դատարկել էին 18 խմ տարբեր տեսակի և տրամաչափի փայտանյութ: 
45-ամյա Հովհաննես Կ․-ն մոտենալով բեռնատարին՝ հայտարարել է, որ մեքենան և հայտնաբերված շուրջ 21 խմ փայտանյութը պատկանում են իրեն։ Մի քանի հոգու օգնությամբ իր բենզասղոցով հատել է ծառերը և փայտանյութը երկու փուլով տեղափոխել։ 
Հովհաննես Կ․-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: 
«ՈւՐԱԼ» բեռնատարը՝ թափքի շուրջ 3 խմ փայտանյութով, տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ մնացած փայտանյութն ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Եղեգնուտի անտառտնտեսությանը:
Բնությանը պատճառված վնասի չափը պարզվում է:
Բենզասղոցն առգրավվել է: 
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					