1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է

Գուգարքի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով՝ բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բառնության կանխարգելման խմբի ծառայողները, համայնքային ոստիկանների հետ համատեղ, սեպտեմբերի 17-ին, ժամը 20.15-ին, բաժին են հրավիրել Եղեգնուտ գյուղի բնակիչ 60-ամյա մի տղամարդու: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոսի վերջին Եղեգնուտ գյուղի հարակից հանդամասում բենզասղոցով հատել է մեկ քամատապալ ծառի ճյուղեր և մոտ երեք խ/մ փայտանյութը հարևանի «ԳԱԶ-52» մակնիշի մեքենայով տեղափոխել իր տան բակ:
Եղեգնուտցին հայտնել է նաև, որ սեպտեմբերի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում իրենց գյուղի հարակից մեկ այլ հանդամասում, առանց համապատասխան թույլտվության, հատել է տարբեր տեսակի և տրամաչափի 50-60 ծառ, փայտանյութը մասնատել, թողել տեղում՝ հետագայում տուն տեղափոխելու նպատակով: Փայտանյութը հայտնաբերվել և ի պահ է հանձնվել «Եղեգնուտի անտառտնտեսության» աշխատակիցներին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: