Հունվարի 12-ին, ժամը 17.30-ին,  Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24/1 հասցեում գտնվող վագոն-տնակում ժամանակավոր բնակվող, 1992 թ. ծնված  Գառնիկ Գ.-ն  ոստիկանության Մալաթիայի բաժնի  ծառայողների պահանջով վագոն-տնակի փայտե միջնապատի վերևի հատվածից ներկայացրել է առանց գործարանային համարի և ապօրինի պահվող անհայտ տիպի  ատրճանակ` դատարկ փամփշտատուփով:  Վերջինս հայտարարել, որ զենքը բերել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի նկուղից, որտեղ բնակվում է իր պապը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: