Ապօրինի ծառահատումների առնչությամբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել
Հունիսի 24-ին Սյունիքի մարզի դատախազությունից ոստիկանության Կապանի բաժին նյութեր են ստացվել, որ Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի բնակիչներ Մարտուն, Նվեր և Սևադա Մ.-երը ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի անտառտնտեսության մասնաճյուղի «Արծվանիկի անտառպետության» անտառամասերից կատարել են տարբեր տեսակի 22 ծառերի ապօրինի հատում:
Նյութական վնասի չափը կազմում է 345.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: