1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի ծառահատում՝ «Դիլիջան» ազգային պարկից

Սեպտեմբերի 8-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ  «Հաղարծին» վանական համալիրի հարակից անտառում ծառ են կտրում:
Մեկնած օպերատիվ խումբը սեպտեմբերի 9-ին, ժամը 01.05-ին,  «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնի տարածքից բերման է ենթարկել 1987 թ. ծնված Նվեր Դ.-ին՝ իր կողմից վարած «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված փայտանյութով:
Պարզվել է, որ Նվեր Դ.-ն նշված տեղամասի տարածքից ապօրինի հատել է 2 ծառ:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան» ազգային պարկին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: