1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները

Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն Բյուրակն գյուղի քարհանքում վարձակալել է 3,9 հեկտար տարածք, սակայն արդյունահանում է իրականացնում վարձակալած տարածքից դուրս:
Տեղեկութունը ստուգելու նպատակով ապրիլի 12-ին առավոտյան իրավապաները մեկնել են քարհանք: Վարձակալած 3,9 հեկտարից դուրս տարածքում հայտնաբերվել են թրթուրավոր էքսկավատոր, վերամբարձ ավտոկռունկ և մեծաբեկոր տուֆ քարով բարձած բեռնատար:
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի արդյունահանմամբ պատճառված վնասի չափը պարզվում է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Անիի բաժնի քրեական հետախույզների՝ նմանատիպ տեղեկութունը ստացվեց ապրիլի 15-ին: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայկաձոր գյուղի հանքում վարձակալած մոտ 11 հեկտար տարածքից դուրս գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում նույնպես, առանց թույլտվության, իրականացրել է արդյունահանում:
Հարցմանն ի պատասխան` Անիի համայնքապետարանից հայտնել են, որ ընկերության վարձակալածից դուրս գտնվող տարածքը արոտավայրեր և վարելահողեր են: Ուսումնասիրմամբ պարզվել է, որ առանց գործառնական նշանակության փոփոխման ընկերությունը ապօրինի արդյունահանում է իրականացրել գյուղնշանակության հողատարածքներում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին:
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: