1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավտոմեքենաների ապահովագրության պայմանագրի համար ընտրվել է ամենամատչելի առաջարկ ներկայացրած ընկերությունը

16.02.2023 15:41 Պարզաբանում
Ավտոմեքենաների ապահովագրության պայմանագրի համար ընտրվել է ամենամատչելի առաջարկ ներկայացրած ընկերությունը

Օրերս լրատվամիջոցներում հարցադրում էր արվել, թե ՆԳՆ ոստիկանությունն ինչու է ծառայողական ավտոմեքենաների ապահովագրումն իրականացրել մեկ կոնկրետ կազմակերպության հետ: Հայտնում ենք, որ ՆԳՆ ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրության ծառայության ձեռք բերումն իրականացվել է ՀՀ կառավարության 05.05.2017 թ. 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակի 18-րդ տողի և ՀՀ գնումների մասին օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու եղանակով: ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից պաշտոնական հարցումներ են արվել ապահովագրական ընկերություններին, և ստացված պատասխանների համաձայն՝ ամենամատչելի առաջարկ ներկայացրել է ՍԻԼ Ինշուրանս ընկերությունը: Մասնավորապես. ԿԱՍԿՈ ապահովագրության համար ավտոմեքենաների արժեքի. Նաիրի Ինշուրանս – 2.8 տոկոս, Արմենիա Ինշուրանս- 5.5 տոկոս, ՍԻԼ Ինշուրանս – 1.7 տոկոս, Ինգո Արմենիա – Շկոդան ա/մ – 7 տոկոս, Տոյոտա ա/մ – 2.4 տոկոս, ՌԵՍՍՈ ընկերություն – 3.2 տոկոս, ՌոսԳոսՍտրախ – 2.5 տոկոս: ԱՊՊԱ տեսակի ապահովագրության համար ՍԻԼ Ինշուրանս ընկերությունը 2.5 մլն դրամով ավելի ցածր գին է առաջարկել, քան մյուս ընկերությունները: Վերոնշյալ գնառաջարկների հետ միասին ներկայացվել են նաև ոչ պայմանական չհատուցվող գումարի չափի վերաբերյալ առաջարկներ, որոնցից նվազագույնը եղել է Սիլ Ինշուրանս ընկերության կողմից ներկայացվածը, այն է՝ 30.000 ՀՀ դրամի չափով: