Հետախուզվողը` Բագրատաշենի սահմանային անցակետում

Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 2003 թ. ծնված Աննա Ս.-ն: Նա ապրիլի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: