1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Անչափահասները ոստիկանների ուղեկցությամբ Սևանա լիճ են այցելել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անչափահասների իրավունքների պաշտպանությամբ ու դաստիարակությամբ մտահոգ` ոստիկանությունը նրանց մասնակցությամբ հաճախ է տարաբնույթ միջոցառումներ կազմակերպում:
Արդեն մի քանի տարի է, ինչ ձևավորված ավանդույթի համաձայն ամառային արձակուրդների ընթացքում երեխաները ոստիկանների ուղեկցությամբ հանրապետության գեղատեսիլ վայրեր են այցելում:
Օգոստոսի 1-ին ոստիկանության ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության նախաձեռնությամբ, Սևանում հերթական միջոցառումը կազմակերպվեց: Իրավապահների հետ Սևանա լիճ զբոսանքի էին եկել «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության Արմավիրի և Տավուշի մարզերի շուրջ 80 շահառու երեխաներ:
Գեղատեսիլ Սևանա լճում երեխաները զբոսնեցին մոտորանավակով: Նրանցից շատերը ոչ միայն նավակ չէին նստել, այլև առաջին անգամ էին Սևանում: Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները զբոսանքի ընթացքում անչափահասների հետ զրուցեցին հանցագործություններից ու բռնություններից զերծ մնալու մասին: Իրավապահների նվիրած «Ոստիկանն իմ պաշտպանն է» տպագրությամբ շապիկները հպարտությամբ էին կրում:
Նավակ նստելուց զատ երեխաները ոստիկանների հետ վոլեյբոլ խաղացին: Իրավապահները նրանց համար նաև հյուրասիրություն էին կազմակերպել:
Ոստիկանների հոգատար վերաբերմունքից գոհ էին թե՛ «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, թե՛ երեխաները: Ոստիկաններն ամռան տապին անչափահասներին զովաշունչ օր ու բարձր տրամադրություն էին պարգևել, անմոռանալի հուշեր: