1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մեկնարկել են անչափահասներին թմրամիջոցներից զերծ պահելու նպատակով իրականացվող հանդիպում-քննարկումներ

Անչափահասներին թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից զերծ պահելու նպատակով ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությունը, ինչպես նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը, համագործակցելով ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ, մարտի 15-ից մայրաքաղաքի ավագ դպրոցներում անցկացնում են հանդիպում-քննարկումներ։ Հերթական այցը մարտի 22-ին էր՝ Արաբկիրի թիվ 54 ավագ դպրոցում։ Ոստիկանները դպրոցի տնօրինության, մանկավարժների և ծնողական կոմիտեների ներկայացուցիչների հետ զրուցեցին թմրամոլության վնասակարության, կախվածության ու դրանցից բխող հանցավոր հետևանքների մասին։ Այդ համատեքստում մանրամասնեցին անչափահասներին թմրամիջոցների անօրինական շրջանառության մեջ ներգրավելու արատավոր երևույթի, ինչպես նաև քրեական պատասխանատվության մասին։ Ներկաները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, որոնք դարձան ակտիվ քննարկման առարկա։ Նմանօրինակ միջոցառումները շարունակական են։