1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Անձի առևանգում ու ծեծ. հանգամանքները պարզվում են

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17.30-ին, 27-ամյա մեծամորցի մի երիտասարդ ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է տվել, որ ժամուկես առաջ ծանոթը ընկերների հետ իրեն տնից դուրս է կանչել՝ իր «Մերսեդեսը» գնելու պատրվակով: Վարպետի մոտ գնալու ճանապարհին, Մայիսյան գյուղի խաչմերուկի մոտ, ծանոթի հետ եկած անձանցից մեկը բռունցքով հարվածել է իր աչքին, այնուհետև ստիպողաբար իրեն դուրս են բերել մեքենայից, նստեցրել ուրիշ մեքենա և տարել Հուշակերտ գյուղի դաշտեր: Ճանապարհին նրանց միացած մի քանի այլ անծանոթ անձանց հետ ծեծել են իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Մեծամորի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է ծանոթի ինքնությունը՝ Մեծամորի բնակիչ 38-ամյա մի տղամարդ: Պարզվել է նաև ծեծի ենթարկող մյուս երկուսի ինքնությունը՝ Շենավան գյուղի բնակիչ 39 և 43 տարեկան եղբայրներ:
Ժամը 23.55-ին մեծամորցին, մեկ ժամ անց՝ նաև եղբայրները բերման են ենթարկվել Մեծամորի բաժին և տվել բացատրություններ:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: