1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Անձի առևանգման, ապօրինի ազատությունից զրկելու և ծեծի ենթարկելու կասկածանքով

Փետրվարի 5-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Չարբախի բաժանմունքի ծառայողները, անձի առևանգման, ապօրինի ազատությունից զրկելու և ծեծի ենթարկելու կասկածանքով, Ներքին Չարբախի 5-րդ փողոցի թիվ 1 տան մոտից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գոռ Պ.-ին:
Պարզվել է, որ 2012 թ. նոյեմբերի կեսերին Գոռ Պ.-ի ընկեր Կարապետ Մ.-ն մի տաքսի ծառայության «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով պատճառված նյութական վնասի վերականգման հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածել է ավտոմեքենայի վարորդին` 1987 թ. ծնված   Գառնիկ Թ.-ին, ապա Գոռ Պ.-ն և Կարապետ Մ.-ն նշված հասցեի մոտից, բռնություն գործադրելով, առևանգել են Գառնիկ Թ.-ին, տարել տաքսի ծառայություն, մոտ 9 ժամ ապօրինի զրկել նրան ազատությունից, որի ընթացքում Կարապետ Մ.-ն բռունցքով կրկին հարվածել է Գառնիկ Թ.-ին:
2013 թ. փետրվարի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, նշված տաքսի ծառայությունում Գոռ Պ.-ն կրկին վիճաբանել է Գառնիկ Թ.-ի հետ և բռունցքով հարվածել նրա դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: