1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Անձնագրային և վիզաների վարչությունում ամփոփվեցին 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները

Անձնագրային և վիզաների վարչությունում ամփոփվեցին 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները

Հունվարի 14-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որին ներկա էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անուբաղ Համբարյանը:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին ԱՎՎ ստորաբաժանումների կողմից 2016 թ. իրականացված աշխատանքները, մասնավորապես, հանրային ծառայության մատուցման բնագավառում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարելավման ուղղությամբ իրականացված գործունեությունը: Անդրադարձ կատարվեց տարվա ընթացքում իրականացված աշխատանքի վերլուծական ցուցանիշներին` դրանք համեմատելով նախորդ տարիների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներին, աշխատակիցների կարգապահությանը, ինչպես և հանձնարարականներ տրվեցին առաջիկայում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում 2016 թվականին իրականացված աշխատանքները Անուբաղ Համբարյանը գնահատեց լավ և հորդորեց շարունակել աշխատել առավել ուշադիր և կազմակերպված, բացառելով նախորդ տարում տեղ գտած թերությունները:
Անուբաղ Համբարյանը անձնակազմին փոխանցեց նաև ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհակալությունն ու ամանորյա շնորհավորանքների ուղերձը: