1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշխատանքային այց՝ Արմավիրի և Արարատի մարզեր

Աշխատանքային այց՝ Արմավիրի և Արարատի մարզեր

Մայիսի 26-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր, մայիսի 27-ին՝ Արարատի մարզում:
Վերլուծելով մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները՝ Հունան Պողոսյանն անդրադարձավ քրեական հետախուզության գծով ձեռք բերված արդյունքներին՝ նշելով ինչպես ձեռքբերումները, այնպես էլ առկա թերություններն ու բացթողումները: Հունան Պողոսյանը թե՛ ոստիկանության Արմավիրի, թե՛ Արարատի մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքը գնահատեց բավարար: Միաժամանակ կոնկրետ ցուցումներ տվեց՝ հանձնարարելով ակտիվացնել հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ օգտագործելով ոստիկանության տարբեր ծառայությունների ուժեր, իրականացնելով անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցավորության դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման համար: Նա կարեւորեց նաեւ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները, եւ այդ ուղղությամբ տվեց կոնկրետ հանձնարարականներ, մասնավորապես՝ քրեածին իրավիճակի մշտադիտարկումների, բնակչության հետ համագործակցության եւ այլ ուղղությունների վերաբերյալ: