ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ամփոփ տեղեկատվություն ՀՀ ոստիկանության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների վերաբերյալ

21.01.2014 10:14 Պաշտոնական
Ամփոփ տեղեկատվություն ՀՀ ոստիկանության  2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների վերաբերյալ
ՀՀ կառավարության 2014 թ. հունվարի 9-ի թիվ 10-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրների ցանկը, որի համաձայն` ՀՀ ոստիկանության կողմից 2014 թ. ընթացքում պետք է իրականացվի մեկ միջոցառում և երկու գերակա խնդիր:
Մասնավորապես, որպես միջոցառում ՀՀ ոստիկանության կողմից 2014 թ. ընթացքում նախապատրաստվելու և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվելու «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Անհատական տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են «Անհատական տվյալների մասին» 2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՀ օրենքով: Չնայած օրենքը սահմանում է որոշակի իրավական կարգավորման մեխանիզմներ, սակայն այն լիովին չի համապատասխանում ժամանակակից Եվրոպական չափանիշներին, մասնավորապես, Եվրամիության 1981 թվականի հունվարի 28-ի «Անհատական տվյալների ավտոմատացված մշակման ընթացքում ֆիզիկական անձանց պաշտպանության մասին» կոնվենցիային, օրենքը զուրկ է պետական ապահովվածությունից, քանի որ չունի անհատական տվյալների ոչ իրավաչափ մշակումը նախականխող ու պատժող պաշտպանիչ նորմեր, հավասարակշռված չեն անհատական տվյալների սուբյեկտների և մշակողների փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները: Անհատական տվյալների պաշտպանության նպատակով օրինագծով կառաջարկվի օրենքի կիրարկման նկատմամբ վարչական հսկողության մեխանիզմների հիմնադրում, անհատական տվյալների անօրինական մշակման համար վարչական պատասխանատվության նախատեսում, անհատական տվյալների սուբյեկտների կողմից սեփական տվյալների մշակման նկատմամբ հսկողություն իրականացնելու երաշխավորված հնարավորությունների ամրագրում, մշակողների պարտականությունների և տվյալների սուբյեկտների իրավունքների փոխպայմանավորում և փոխադարձ հավասարակշռում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անհատական տվյալների մշակման հետ կապված հարաբերությունների կարգավորում, անհատական տվյալների անօրինական մշակման համար վարչական պատասխանատվության նախատեսում, անհատական տվյալների մշակման օրինականության նկատմամբ մշտական վարչական հսկողություն իրականցնելու հիմքերի ու պայմանների սահմանում: 
Իրավական ակտի կիրառման արդյունքում կերաշխավորվի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի առավել պաշտպանություն անհատական տվյալների մշակման բնագավառում, անհատական տվյալների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կինտեգրվի եվրոպական իրավունքի համանուն սուբինստիտուտին` առավել հուսալի, կանխատեսելի ու վստահելի դարձնելով Հայաստանի կողմից իրականացվող իրավական քաղաքականությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թ. գործունեության ծրագրում որպես ՀՀ ոստիկանության կողմից իրականացվելիք գերակա խնդիր նախատեսվել է ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գոծողությունների իրականացման, ինչպես նաև վարորդական վկայականների հատկացման գործընթացի կատարելագործումը:
ՀՀ մարզերում Ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը բարելավելու համար անհրաժեշտ է ՀՀ մարզերում տեղակայված վարորդական վկայական հատկացնող և տրանսպորտային միջոցների հաշվառում ստորաբաժանումների կողմից ծառայությունը մատուցելու պահին հիմնական վարորդական վկայականի և հաշվառման վկայագրի հատկացումը, ինչը պայմանավորված է քաղաքացիներին որակյալ և պարզեցված ընթացակարգով ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ: Ներկայումս անհրաժեշտ տեխնիկական միջոցների բացակայության պատճառով ՀՀ մարզերում տեղակայված վարորդական վկայական հատկացնող և տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումների կողմից հիմնական վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը հատկացվում են ծառայությունը մատուցելուց հետո 5 օրվա ընթացքում՝ այդ ժամանակահատվածի համար հատկացնելով ժամանակավոր վարորդական վկայական կամ հաշվառման վկայագիր: Այսինքն, քաղաքացին ստիպված է լինում կրկին այցելել Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում և ստանալ հիմնական վարորդական վկայականը կամ հաշվառման վկայագիրը:
Գերակա խնդրի իրականացման արդյունքում կկրճատվի վարորդական վկայականներ հատկացնելու և տրանսպորտային միջոցներ հաշվառելու համար պահանջվող ժամանակը՝ վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը հատկացնելով ծառայությունը մատուցելու պահին: Միաժամանակ, կբարելավվի ՀՀ մարզերում Ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը:
ՀՀ ոստիկանության հաջորդ գերակա խնդիրը Պարեկային ծառայության մոդելի ներդրումն է:
Պարեկային ծառայության նոր մոդելի ներդրումը պայմանավորված է օպերատիվ կառավարման կենտրոնի և պարեկային ծառայության ստեղծման միջոցով, ինչպես նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների հստակ սահմանազատված, փոխհամաձայնեցված գործողություններով հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, հասարակական վայրերում հանցագործությունների, վարչական իրավախախտումների հայտնաբերման, կանխման, խափանման, դրանց օպերատիվ արձագանքման և արագ բացահայտման անհրաժեշտությամբ:
Պարեկային ծառայության մոդելի ներդրմամբ կբարձրանա հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքների արդյունավետությունը, առավել կամրապնդվի հասարակության և ոստիկանության միջև փոխադարձ վստահությունը:
 
ՀՀ ոստիկանություն