1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՆԳՆ աշխատակիցների նախաձեռնությամբ կազմակերպվել են ամանորյա միջոցառումներ

Մանուկների ուրախ ճիչ, ջերմ մաղթանքներ և, իհարկե, Ձմեռ պապ։ Հունվարի 12-ին այսպիսի տրամադրություն էր ՆԳ նախարարությունում։ ՆԳՆ տնտեսական վարչության մշակույթի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Ամանորի միջոցառում։
Միջոցառմանը մասնակցում էին ՆԳ նախարարության Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի սաները։ Փոքրիկների օրը տոն էին դարձրել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «911» մանկական թատերախումբը, խաղավարն ու Ձմեռ պապը։ Երեխաները երգեցին, պարեցին ու արտասանեցին։
Ձմեռ պապը շնորհավորեց փոքրիկներին Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ, իսկ միջոցառման ավարտին քաղցրավենիք-նվերներ բաժանեց փոքրիկներին՝ մաղթելով խաղաղ երկինք ու անհոգ մանկություն։
Մշակույթի բաժինը հունվարի 13-ին և 14-ին անակնկալ այցելություն էր կազմակերպել նաև «Հուսո տուն» բարեգործական կենտրոն։ Ձմեռ պապը շնորհավորեց արցախցի երեխաներին և հանձնեց նվերներ։