Աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
13.09.2013 12:47
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռիգայի և Արաբկիրի 25-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա և դուրս գալով երթևեկելի մասից` բախվել գազակարգավորիչ կայանին:
Աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: