Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ է հայտնաբերել
Ոստիկանության Շենգավիթի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Հ. Հովսեփյան փողոցի թիվ 8/2 հասցեի շինության հետնամասի պատի տակ զենք է թողնում: 
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿՍ» տիպի, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգ` առանց փամփշտատուփի: 
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					