Ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ-գնդացիր` պահունակով, ինքնաշեն ատրճանակ և 3 փամփուշտ
Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ անասուններն արածացնելիս, ՃՈ անշարժ պահակետի մերձակայքում, զենք է գտել:
Մեկնած օպերատիվ խումբը քաղաքացու կողմից մատնացույց արված տարածքից՝ քարի տակից, հայտնաբերել է 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիր` պահունակով, 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ և 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ:
 Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
 Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					