Ահազանգի հետքերով. աղբամանում հայտնաբերվեց ատրճանակ և 150 փամփուշտ
Հունիսի 25-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ալավերդյան փողոցի աղբամաններից մեկում զենք է թողնում:
 Մեկնած օպերատիվ խումբը Հանրապետության փողոցի թիվ 56/1 հասցեի հարևանությամբ գտնվող աղբամանում հայտնաբերել է «ԻԺ-53» ատրճանակ և տարբեր տրամաչափի 150 փամփուշտ:
 Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: 
 Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					