1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ակունք գյուղում կատարված սպանության մեջ կասկածվողին հայտնաբերեցին սահմանային անցակետը հատելիս

16.12.2013 10:50 Սպանություն
Ակունք գյուղում կատարված սպանության մեջ կասկածվողին հայտնաբերեցին սահմանային անցակետը հատելիս
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` դեկտեմբերի 13-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «ագոնալ վիճակ, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ ժամը 00.30-ին իրենց մոտ է տեղափոխվել 1991 թ. ծնված Հարություն Հայրապետյանը, որը ժամը 01.10-ին հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել էր։
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը Ակունք գյուղում գտնվող ռեստորան-համալիրի մերձակա տարածքում հայտնաբերել էր 1974 թ. ծնված Կամսար Հակոբյանի  դին` կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով:  
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր  5.45 մմ տրամաչափի կրակված  9 պարկուճ, նույն տրամաչափի ամբողջական  2  փամփուշտ:
Պարզվել էր նաև, որ Հ. Հայրապետյանի գլխին կա հրազենային վնասվածք:
Փաստի առթիվ  ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  հատուկ նշանակության վարչության, Գեղարքունիքի  և Տավուշի մարզային վարչությունների, Վարդենիսի բաժնի ծառայողների և Վրաստանի իրավապահ մարմինների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` դեկտեմբերի 14-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Ռուս-Վրացական սահմանային անցակետը հատելու ժամանակ Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և ՀՀ ոստիկանության ծառայողներին է հանձնվել 1983 թ. ծնված Արա Մ.-ն, որը նույն օրը բերման է ենթարկվել Վարդենիսի բաժին:
Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ   դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, ժամը 00.05-ի սահմաններում, Ակունք գյուղի բնակիչ Արա Մ.-ն նույն գյուղում գտնվող  ռեստորանի մոտ, ապօրինի ձեռք բերած ինքնաձիգից, կրակոցներ է արձակել Հարություն  Հայրապետյանի և Կամսար  Հակոբյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս ստացել են հրազենային վնասվածքներ և մահացել: 
Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել և առգրավվել է Լուսակունք-Խաչաղբյուր գյուղերի ճանապարհի խաչմերուկում գտնվող ալեհավաքի մոտից: 
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Արա Մ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: